Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում
Հունիսի 7-ին, 10-ին, 11-ին՝ Հայաստանի շրջանների զգալի մասում, 8-ի և 9-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 7-ին, 10-ին, 11-ին սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Արցախում վաղը սպասվում են անձրև և ամպրոպ։
Կարծիքներ