Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Քիշնևում
Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Քիշնևում։
FlightRadar կայքի տվյալներով, Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում, հայտնում է armtimes.com-ը։
Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր 23.10-ին։ Վայրէջք չկատարելու պատճառների մասին գրված չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Կարծիքներ