Ռուսաստանցիների մոտ 10% -ը հրաժարվել է կանխիկ միջոցներից և անցել անկանխիկ վճարումների
Ռուսների մոտ 10 տոկոսն ամբողջությամբ հրաժարվել է կանխիկ միջոցներից, նրանցից շատերը կարծում են, որ անկանխիկ վճարումները հարմարության հարց են, ցույց է տվել Raiffeisenbank-ի անցկացրած հարցումը։
Ըստ աղբյուրի՝ ռուսների 10 տոկոսն ամբողջությամբ հրաժարվել է կանխիկ փողից: Հարցվածների մեծամասնության համար (97%) անկանխիկ վճարումներին անցումը հարմարության խնդիր է, 37% -ը նաև անկանխիկ վճարումները համարում են ավելի հիգիենիկ, քան թղթադրամներով վճարելը, և 31 տոկոսն ավելի անվտանգ են համարում։
Ռուսաստանի Բանկի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանի Դաշնությունում անկանխիկ վճարումների մասնաբաժինը կազմել է մոտ 70%: Նախկինում նաև հաղորդվել էր, որ նպատակ կա 2023 թվականին մանրածախ առևտրի ոլորտում անկանխիկ վճարումների ծավալի մասնաբաժինը հասցնել 75%-ի:
Կարծիքներ