Գերմանիայում գործողություն է իրականացվում փողերի լվացման հետ կապված հանցավոր խմբի դեմ. Bild
Գերմանիայի իրավապահ մարմիններն ընդգրկուն գործողություն են իրականացնում Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում հանցավոր խմբավորման դեմ, որը, ենթադրաբար, կապված Է փողերի լվացման հետ: Ինչպես տեղեկացնում Է հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է Bild թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ կասկածի տակ Է ընդհանուր առմամբ 46 մարդ: Ոստիկանությունը խուզարկություններ Է կատարում 49 տարբեր օբյեկտներում: Գործողությանն, ինչպես գրում Է հրատարակությունը, մասնակցում են հատուկ ստորաբաժանումներ եւ ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունների աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ