Վարչապետը կարևորեց տարեցտարի ինտենսիվ այգիների 1 000 հեկտարով ավելացումը
Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի ապագան ինտենսիվ գյուղատնտեսությունն է, որտեղ ամեն ինչ պլանավորված է:
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինտենսիվ գյուղատնտեսությունը գյուղատնտեսության ոլորտում Կառավարության առաջնահերթություններից է լինելու: Կառավարության ծրագրում և կուսակցության նախընտրական ծրագրում արձանագրել ենք, որ մենք յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիները պետք է ավելացնենք 1 000 հեկտարով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը պարզաբանեց, թե ինչի մասին է խոսքը: Նրա խոսքով` կառավարությունն այգիներ չի հիմնադրելու: Կառավարությունն իր զարգացման ծրագրերի գործիքակազմով խթանելու է ինտենսիվ այգիների հիմնումը:
Վարչապետը նշեց նաև, որ առաջիկա 5 տարիներին ներդրվելու է գյուղատնտեսության ոլորտի ամբողջական ապահովագրման համակարգը։
Կարծիքներ