Ունենք կամք և հնարավորություն՝ Հին Նորքը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելու. Ավինյան
«Հին Նորքը մեր քաղաքի պահպանված եզակի հին թաղամասերից է, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու Երևանի հյուրերը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ թաղամասի բազմաթիվ շինություններ պատմամշակութային արժեք են ներկայացնում և պահպանվում են պետության կողմից:
«Հին Նորքը նաև ավանդական գինեգործության թաղամաս է. այստեղ պահպանվել են նաև այն հին մառանները, որոնք ժամանակին լի են եղել Նորքի այգիների բերքից ստացած գինով:
Նախկինում մասնագետների կողմից առաջարկվել են թաղամասի պատմական տեսքն ու կոլորիտը վերականգնելու նախագծեր, սակայն գործը տեղից չի շարժվել:
Այսօր մենք ունենք և կամքը, և հնարավորությունը աջակցելու Երևանի այս գողտրիկ անկյունը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելուն, ինչը նոր շունչ կտա թաղամասին և նոր հնարավորություններ այստեղի բնակիչներին»,- նշել է Ավինյանը:
Կարծիքներ