Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում