Կուբայում նավթի պահեստային բազայում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 121-ի
Առնվազն 121 մարդ տուժել է ուրբաթ օրը Մատանզաս նահանգի նավթի պահեստում բռնկված զանգվածային հրդեհի հետևանքով։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Twitter-ում երկրի կառավարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր 77 տուժածի մասին։ Մահացածների մասին տվյալներ այս պահին չեն հրապարակվում։
Հրդեհը նավթի պահեստավորման բաքերից մեկում՝ 25 հազար խորանարդ մետր ծավալով, Մատանզասում սկսվել է ուրբաթ օրը կայծակի հարվածից։ Պաշտոնական տվյալներով՝ 17 մարդ անհետ կորած է համարվում։
Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, նավթի արտահոսքի մասին տեղեկություններ չեն հրապարակվում։ Նավթի պահեստին հարող տարածքների մոտ 800 բնակիչ տարհանվել է։
Կարծիքներ