Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 7-ին, ժամը 00։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։58-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում