Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հոկտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
Կարծիքներ