Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում 14 հազար ահաբեկիչների ոչնչացման մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում 14 հազար ահաբեկիչների ոչնչացման մասին

Պատերազմի մեկ տարվա ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը, ամենայն հավանականությամբ, Գազայի հատվածում ոչնչացրել են մոտ 14 հազար ահաբեկչի։ Այս մասին հայտնում է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը։

Նրա տվյալներով՝ ցածր և միջին հավանականությամբ ոչնչացվել է ևս 3 հազար ահաբեկիչ։

Բացի այդ, Գազայի հատվածում ոչնչացվել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման շուրջ 4,7 հազար թունելներ և հրթիռների արձակման ավելի քան 1 հազար կայան։ Ընդհանուր առմամբ Իսրայելը մոտ 40,3 հազար ավիահարված է հասցրել Գազայի թիրախների ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում