Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, ազատել Ռուբեն Վարդանյանին և նրանց, որոնք անարդարացի են ձերբակալվել. Բրեդ Շերման
Սա 21-րդ դարն է. ԱՄՆ-ը չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա, պետք է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, եթե վերջինս չհրաժարվի իր գործելաոճից
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:
Շերմանը նաև կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են։
Կոնգրեսականը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթի հետ օրինագիծ է ներկայացրել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։
Կարծիքներ