«Սարսափների տան» սպանությունը ցնցել է հասարակությանը

Հարեւանները երիտասարդ կնոջ բղավոցներ են լսել Սան Սալվադորից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ Չալչուապա քաղաքում իրենց թաղամասի լռության մեջ:
26-ամյա Ժակլին Պալոմո Լիմային եւ նրա մորը գայթակղելով առանց պատուհանների տուն է տարել 51-ամյա նախկին ոստիկան Հուգո Օսորիոն, որը նրանց կորած եղբոր մասին տեղեկություններ է խոստացել տրամադրել։
Հարեւանները ոստիկանություն են զանգահարել, երբ մայիսի 7-ի գիշերը լսել են Ժակլինի ճիչը։ Երբ նա փորձել է փախչել տանից, Օսորիոն բռնել է, մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին եւ հետ քաշել ներս: Պալոմոյի, նրա եղբոր եւ մոր մարմինները, ինչպես նաեւ 14 դիակներ են հայտնաբերվել տան ետեւում գտնվող զանգվածային գերեզմանում, լրագրողներին ասել է արդարադատության եւ անվտանգության նախարար Գուստավո Վիլյատորոն:
Սալվադորն աշխարհում հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի: Բայց նույնիսկ քաոսին սովոր այս երկրում Օսորիոյի գործը ցնցել է հասարակությանը: Տեղական լրատվամիջոցները բնակավայրն անվանել են «սարսափների տուն»:
Օսորիոյի խոստովանել է, որ թիրախավորել է հիմնականում աղքատ կանանց եւ աղջիկներին՝ ԱՄՆ-ում աշխատանքի կամ օգնության խոստումներով նրանց տուն կանչելով: Անվտանգության նախարարը նրան անվանել է «ցնդած»:
Կարծիքներ