Վանաձորում բացվել է գեղանկարիչ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս, գեղանկարիչ Գոռ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, հերոսի հարազատները, հարազատ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, հյուրեր:
Գոռ Հակոբյանը ծնունդով Ալավերդի քաղաքից էր, ծառայել է սահմանապահ զորքերում և ընկել թշնամու գնդակից: Հիշատակի միջոցառմանը ներկայացվել են հերոսի մասնագիտական ձեռքբերումները, մարդկային որակները: Մտերիմները պատմել են դրվագներ մարտական սխրանքներից:
Կարծիքներ