Արագածոտնի մարզում իրականացվել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքար
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայր նախարարության ֆեյսբուքյան էջը:
Միջոցառումներն այսօր իրականացվել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի 1340 հա տարածքում: Աշխատանքների ընթացքին հետևել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:
նախարարությունը հիշեցնում է, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
Կարծիքներ