Շվեդիայում կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար կխստացնեն հակահամաճարակային միջոցառումները
Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը կանխարգելելու նպատակով մտադիր է կրճատել ռեստորանների, բարերի և սրճարանների աշխատանքային ժամերը, ինչպես նաև դրանցում մարդկանց թվաքանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
«Իրադրությունը Շվեդիայում լուրջ է, մենք ունենք վարակի մեծ տարածում, և այն ավելանում է: Մենք կարող ենք խուսափել երրորդ ալիքից, եթե տարածություն պահպանենք»,- մամուլի ասուլիսի ժամանակի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը:
Երկրում փետրվարի 24-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5 371 նոր դեպք:
10 մլն բնակչություն ունեցող Շվեդիայում մինչև այս պահը գրանցվել է 12 հազար 793 մահացության դեպք:
Կարծիքներ