Շուրջ 30 անգամ ինքնասպանության փորձ կատարած Խաժակն այսօր էլ սպառնացել է նետվել «Հաղթանակ» կամրջից
Սեպտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են պարեկները, Փրկարար ծառայության Երևանի խումբն ու ՓԾ հոգեբանը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Նրանք միասին քաղաքացուն համոզել են, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին ու ասել, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, սակայն տղամարդը պնդել է, որ եթե բոլոր հարցերը Հայաստանում լուծվում են, թող բացվի Լաչինի միջանցքը, որովհետև եթե այն չբացվի, ինքը ցած է նետվելու:
Երկաբանակցելուց հետո հնարավոր է եղել քաղաքացուն համոզել, որ նա վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր։
Կայքի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանում և Արարատի մարզում 30-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած, Արարատի մարզի բնակիչ Խաժակն է։
Այս անգամ նրան մի կերպ են ճանաչել, քանի որ եղել է գլխարկով և սափրված։
Կարծիքներ