ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն Է խոստացել արաբական երկրների հետ կապերը զարգացնելու գործում
ԱՄՆ-ն Իսրայելին կօգնի «ամրապնդել ու ընդլայնել» խաղաղ հարաբերություններն արաբական եւ մուսուլմանական երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ՝ ամփոփելով Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ կայացած հանդիպումը: Լապիդը, որը, ըստ կոալիցիոն համաձայնագրերի պայմանների, ապագայում զբաղեցնելու Է վարչապետի պաշտոնը, առաջին այցով գտնվում Է ԱՄՆ-ում, որտեղ նոր վարչակազմը խոստանում Է զարգացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական խոշոր հաջողություններից մեկը՝ մերձավորարեւելյան տարածաշրջանի հարեւանների հետ հրեական պետության կապերի նորմալացման «աբրահամյան» պայմանավորվածությունները:
«Նրանք քննարկել են Արաբական Միացյալ Էմիրության, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ Իսրայելի հարաբերությունների խորացումը: Նրանք համաձայնել են, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը կշարունակեն միմյանց հետ սերտ փոխգործակցության աշխատանքը Իսրայելի եւ արաբական ու մուսուլմանական երկրների միջեւ խաղաղ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման համար»,-ասված Է մամուլի տեղեկագրում: Հոկտեմբերի 13-ին պլանավորված Է Լապիդի հանդիպումը ԱՄԷ-ի գործընկեր Աբդուլլա բին Զայիդի հետ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներկայությամբ:
Թրամփի օրոք Իսրայելը համաձայնագիր Է կնքել Արաբական Միացյալ Էմիրության, Բահրեյնի, Մարոկկոյի եւ Սուդանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ, որը ուշացնում Է դրանց վավերացումը: Լապիդը Սալիվանի հետ քննարկել Է Գազայի հատվածի իրադրությունը՝ շեշտը դնելով գործնական քայլերի կարեւորության վրա՝ միջատարածքի պաղետինյան բնակչության կյանքի բարելավման համար: Նրանք նաեւ կարծիքներ են փոխանակել Իրանի կողմից սպառնալիքների առնչությամբ, որի ավելի խորը քննարկումն իրականացվում Է երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների կանոնավոր կոնսուլտացիաների շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ