Ալիևը կրկին սպառնացել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին

Ալիևը կրկին սպառնացել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է ԼՂ հայերի ապրելու իրավունքին և կրկնել Ադրբեջանի պահանջները։ Նա հերթական անգամ սպառնացել է, որ «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ գտնեն բնակության այլ վայր»։

Ըստ Ադրբեջանի բռնապետի երևակայության՝ իրենք հաստատում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։

«Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է»,- չի մոռացել ասել նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում