Թուրքիայի սպորտի նախարարը ժամանում է Հայաստան

Ժամեր անց Երևանում կմեկնարկի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Այս պահին ճանապարհին է Թուրքիայի սպորտի նախարարը, գրում է «Հայակական ժամանակ»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ներկա է լինելու միայն Թուրքիայի պատվիրակության մարզական հատվածը։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտնել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 25-ին`ժամը 21։00-ին։
Կարծիքներ