Մոդրիչը հերքել է խոսակցությունները, թե «Ռեալ»-ում մնալու համար պետք է հեռանա Խորվաթիայի հավաքականից
Խորվաթիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հերքել է խոսակցությունները, թե «Ռեալ»-ում ելույթները շարունակելու համար պետք է ավարտի կարիերան ազգային հավաքականում։
Ինչպես հայտնում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ»-ում կարիերան շարունակելու համար հավաքականից հեռանալու մասին հարցին Մոդրիչը պատասխանել է․ «Կարճ և հստակ՝ ոչ»։
Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ելույթները «Ռեալ»-ում։ «Հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասել է խորվաթ կիսապաշտպանը։
Կարծիքներ