ԱՀԿ. Եվրոպան միակ տարածաշրջանն է, որտեղ COVID-ից մահվան դեպքերի թիվն աճում է

ԱՀԿ. Եվրոպան միակ տարածաշրջանն է, որտեղ COVID-ից մահվան դեպքերի թիվն աճում է

Կորոնավիրուսից մահավան դեպքերը Եվրոպայում վերջին շաբաթվա ընթացքում աճել են 5%-ով, ինչը այն դարձնում է աշխարհում միակ տարածաշրջանը, որտեղ COVID-19-ից մահացությունը աճել է, ասվում է ԱՀԿ-ում։

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում վարակվածների աճի հաշվին աշխարհում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 6%-ով:

Համավարակի մասին իր շաբաթական զեկույցում ԱՀԿ-ն հայտնել է, որ COVID-19-ից մահերի թիվը բոլոր տարածաշրջաններում, բացի Եվրոպայից, մնացել է կայուն կամ նվազել է, եւ անցած շաբաթ ամբողջ աշխարհում կազմել է 50 000: Գրանցված 3,3 միլիոն նոր դեպքերից 2,1 միլիոնը բաժին է ընկել Եվրոպային:

Յոթերորդ շաբաթն անընդմեջ COVID-19-ի դեպքերը շարունակել են աճել 61 երկրներում՝ Ռուսաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա:

Այն դեպքում, երբ արեւմտյան Եվրոպայի մարդկանց մոտ 60%-ը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, այդ թվի մոտ կեսն է պատվաստված մայրցամաքի արեւելյան մասում, որտեղ ջանք չեն խնայում հաղթահարելու պատվաստումների հանդեպ համատարած անվճռականությունը:

ԱՀԿ-ն հայտնել է, որ Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ հարավարեւելյան Ասիայում վարակների թիվը հուլիսից նվազում է։

Եվրոպայում, ըստ ԱՀԿ-ի տվյալների, նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Ռուսաստանում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Նորվեգիայում մահվան դեպքերն աճել են 67%-ով, իսկ Սլովակիայում՝ 38%-ով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում