Շղթայական ավտովթար Երևանում. Ազգային ժողովի շենքի դիմաց բախվել է 4 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար Երևանում. Ազգային ժողովի շենքի դիմաց բախվել է 4 ավտոմեքենա

Այսօր` նոյեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։ Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Toyota-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում