Հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին աշխատանք տվող գործատուները աջակցություն կստանան

Հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին աշխատանք տվող գործատուները աջակցություն կստանան

Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին մայիսի 1-ից հետո աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նշվում է, ոչ ծրագիրը վերաբերում է ոչ միայն 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլև հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին։

Նախագծի համաձայն՝ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի՝
 

• աջակցություն՝ առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
 

• միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։
 

Դիմելու ընթացակարգի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում