Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին չձգձգել միջուկային գործարքի շրջանակներում իր հանձնառության իրականացումը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հիշեցրել է ԱՄՆ-ին, որ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շրջանականերում իր պարտականությունների իրագործման յուրաքանչյուր ձգձգում ի վնաս ԱՄՆ-ի է լինելու:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին իրանցի առաջնորդը հայտարարել է մի շարք ազգային արդյունաբերական նախագծերի բացման արարողությանը հաջորդած տեսաժողովի ժամանակ: Ռոհանին ընդգծել է, որ գործարքի ձևաչափը 5+1-ն է, և ԱՄՆ-ն պետք է կատարի իր հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:
«Նրանք պետք է իմանան, որ ամեն օրը և անգամ ամեն ժամը միջուկային ծրագրի շրջանակներում իրենց հանձնառության իրագործման ձգձգման հարցում ի վնաս իրենց է լինելու»,- հայտարարել է Ռոհանին:
Իրանի ղեկավարը վերահաստատել է, որ Թեհրանը կվերսկսի գործարքով նախատեսված իր բոլոր պարտավորվածությունների իրականացումը, հենց որ ԱՄՆ-ն վերադառնա իր հանձնառության կատարմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի գործարքից դուրս է եկել 2018 թվականի մայիսին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:
Կարծիքներ