Իսպանիան ծրագրում է հաջորդ շաբաթ վեց Leopard տանկ ուղարկել Ուկրաինա
Իսպանիայի իշխանությունները ծրագրում են հաջորդ շաբաթ Ուկրաինա ուղարկել 6 Leopard տանկ։ Այս մասին ասվում է Թագավորության պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ գերատեսչության ղեկավար Մարգարիտա Ռոբլսն այցելել է Անդալուսիայում գտնվող զենքի գործարան, որտեղ ստուգել է Leopard 2A4 վեց մեքենաների գործարկումը։
Ավելի վաղ թագավորության իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են Կիև ուղարկել մինչև 10 տանկ։
Կարծիքներ