Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Գերմանական հանրահայտ BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում և իր ընթերցողներին խորհուրդ է տվել այցելել այս երկիր: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Հրատարակությունը հրապարակել Է այս տարվա գարնան և ամռան հետաքրքիր զբոսաշրջային ուղղությունները: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ գերմանացի զբոսաշրջիկների համար հատկապես գրավիչ կարող են լինել Իսպանիայի, Կաբո Վերդեի, Խորվաթիայի, Ալբանիայի և Վրաստանի առողջարանները:
«Վրաստանի տարածքը Բավարիայի չափ է, իսկ բնակչությունը՝ Բեռլինի: Դուք պետք է այցելեք Վրաստան ոչ միայն այն պատճառով, որ այն այս տարի հյուրընկալ երկիր է եղել ITB Berlin զբոսաշրջային ցուցահանդեսում։ Մյունխենից և Դյուսելդորֆից մինչև Թբիլիսի թռիչքի ժամանակը ընդամենը 4 ժամ է։ Ուղիղ ավիաչվերթներն իրականացվում են Բեռլինից, Մեմինգենից և Դորտմունդից՝ Քութայիսի ուղղությամբ», - նշվել Է հոդվածում։
2022 թ.-ին Գերմանիայից Վրաստան է ժամանել ավելի քան 48 500 այցելու։ Մարտի սկզբին Վրաստանը որպես հյուրընկալող երկիր մասնակցել է ITB Berlin 2023 խոշորագույն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Միջոցառումը մեկնարկել Է վրացական մեծ համերգով, որի ծրագիրը հարուստ էր ու բազմազան։ ITB Berlin 2023-ում Վրաստանի կարգախոսն էր «Անսահման հյուրընկալություն»:
ITB Berlin-ը (Internationale Tourismus-BՓrse Berlin) աշխարհի ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որն արտացոլում է միջազգային զբոսաշրջության զարգացման բոլոր հիմնական միտումները։ Ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 1966 թ.-ին և այդ ժամանակվանից համաշխարհային հռչակ Է ձեռք բերել:-
Կարծիքներ