ՌԴ ՊՆ-ում ձերբակալությունները շարունակվում են

ՌԴ ՊՆ-ում ձերբակալությունները շարունակվում են

Ռուսաստանում ձերբակալվել է Զինված ուժերի «Պատրիոտ» այգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովը։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։

Ձերբակալվել է նաև ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր տնօրինության պետի տեղակալ գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը։

Հետաքննության տվյալներով՝ Ախմեդովն ու Շեստերովն մասնակցել են բյուջետային միջոցների հափշտակությանը, որոնք հատկացվել են Հայրենասիրական այգու և ցուցահանդեսային կենտրոնի գործունեությունն ապահովելու համար։

Հարուցվել է քրեական գործ:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, գրել է, որ խոսքը ավելի քան 40 մլն ռուբլու հափշտակության մասին է։ Նրանց ունեցվածքների վրա կալանք է դրվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում