Հրշեջները մարել են ընդհանուր 10,4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջները մարել են ընդհանուր 10,4 հա տարածքում բռնկված հրդեհները

ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 2500 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Թալին քաղաքում՝ 1 հա, 

Արարատի մարզի Հովտաշատ-Սայաթ-Նովա ավտոճանապարհին՝ 1500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 900 քմ, Ոստան գյուղում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 600 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1,54 հա, Եղվարդ քաղաքում՝ 7000 քմ, Հրազդան քաղաքում՝ 2,2 հա, Աբովյան քաղաքում՝ 1,3 հա, Բյուրեղավան գյուղում՝ 1000 քմ, Մայակովսկի գյուղում՝ 300 քմ, Արագյուղ գյուղում՝ 2 հա, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10,4 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում