Պեկինում անձրևների պատճառով տարհանվածների թիվը գերազանցել է 52 հազարը

Պեկինում անձրևների պատճառով տարհանվածների թիվը գերազանցել է 52 հազարը

Պեկինում հորդառատ անձրևների պատճառով տարհանվածների թիվը գերազանցել է 52 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Բեյզին Վանբաո» պարբերականը ՝ հղում անելով հեղեղումների կանխարգելման Պեկինի վարչությանը:  

Ավելի վաղ հաղորդվել էր Պեկինում 31 հազար 338 տարհանվածների մասին:

«Հուլիսի 31-ի ժամը 20:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 16:00-ին) վտանգի մեջ գտնվող 52 384 մարդ տարհանվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ փակվել է 107 լեռնային ճանապարհ, 4069 շինարարական օբյեկտներում աշխատանքը դադարեցվել է, քաղաքի տեսարժան վայրերը փակ են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում