Ճապոնիայում հայտարարել են ԿԺԴՀ-ի կողմից, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակման մասին
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 9-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: Հրթիռն արդեն ընկել Է:
Հրթիռի անկման վայրն այս պահին չի նշվում: Ճապոնիայի պահականավերը տարածաշրջանում գտնվող նավերին հորդորում են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ կապվել իշխանությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ