1 ամսում շուրջ 5200 կենսաթոշակառու և նպաստառու փոխել են վճարման եղանակը՝ անցնելով կանխիկից անկանխիկ վճարման
Նոյեմբեր ամսվա ընթացքում շուրջ 5200 կենսաթոշակառու և նպաստառու փոխել են վճարման եղանակը՝ անցնելով կանխիկից անկանխիկ վճարման։
Դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 378,127 կենսաթոշակառու և նպաստառու, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4,189 դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 342 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարի ձևով շահառուներին վերադարձվել է շուրջ 31.5 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։
Վճարման կանխիկ եղանակից անկանխիկ անցնելու համար կարող եք դիմում ներկայացնել առցանց՝ Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհանի միջոցով (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։


Կարծիքներ