Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում. ՊՆ

Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում. ՊՆ

Փետրվարի 8-9-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության պետերի մասնակցությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ:
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, պատրաստվածության աստիճանը։

Հավաքները նպաստել են սպաների գործնական հմտությունների կատարելագործմանը, ժամանակակից պատերազմական գործողությունների ընթացքում համակարգված և առավել արդյունավետ գործելու կարողությունների զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում