Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Օգոստոսի 17-ին, ժամը 21:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Հ․ Ո․, ծնված 1966 թ․) և «Nissan» (վարորդ՝ Պ․ Ղ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Տուժած Պ․ Ղ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Կարծիքներ