ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։

Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։

Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։

ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը պայմանավորված է դպրոցներում բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությամբ:

Հավելավճարի կարգը կգործի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից և կտարածվի պետական հանրակրթական բոլոր հաստատությունների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում