Շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: 

Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում