Մենք ամենուր ենք, բայց մեր 99,99%-ը թաքնված է. ՖԻՖԱ-ի բրազիլացի մրցավարը խոստովանել է իր միասեռական լինելը

Մենք ամենուր ենք, բայց մեր 99,99%-ը թաքնված է. ՖԻՖԱ-ի բրազիլացի մրցավարը խոստովանել է իր միասեռական լինելը

ՖԻՖԱ-ի բրազիլացի մրցավար Իգոր Բենևենուտոն քամինգ-աութ է արել։ 41-ամյա Բենևենուտոն դարձել է ՖԻՖԱ-ի առաջին մրցավարը, որ խոստովանել է իր միասեռական լինելը։

«Ֆուտբոլը սպորտաձև է, որը ես խորապես ատել եմ մեծանալով։ Չէի կարողանում տանել այդ մթնոլորտը, կատակի տակ քողարկված մաչիզմն ու նախապաշարմունքները։ Դա «տղամարդկանց» աշխարհ էր, իսկ ես վաղ տարիքից գիտեի, որ ես միասեռական եմ։ Ֆուտբոլիստ դառնալը մշտական տարբերակ չէ, դրա համար էլ ես ընտրեցի միակ հնարավոր ճանապարհը՝ դառնալ մրցավար։

Ֆուտբոլում շատ միասեռականներ կան։ Բայց մեր 99,99%-ը թաքնված է։ Դրանց մեջ կան մրցավարներ, խաղացողներ, մարզիչներ։ Նրանք ամուսնանում են, երեխաներ ունեն, ամուսնալուծվում են, երկակի կյանք վարում․․․Մենք տեսնում ենք միմյանց։ Ես կատակում եմ, որ մենք ունենք անընդհատ աշխատող ռադար, և այն աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես ուզում։

Մենք գոյություն ունենք և իրավունք ունենք այդ մասին խոսելու և նորմալ ապրելու»,- ասել է Բենևենուտոն Globo Esporte-ի հետ զրույցում։

ՖԻՖԱ-ն աջակցել է բրազիլացի մրցավարին։

«ՖԻՖԱ-ն ողջունում ու աջակցում է Իգոր Բենևենուտոյին, որը որոշել է քամինգ-աութ անել։ Ինչպես ընդգծել ենք նաև այլ իրավիճակներում, ՖԻՖԱ-ն վստահ է, որ ֆուտբոլը բոլորի համար է։ Եվ Իգորը շատ է ուզում ինքն իր պես լինել։ Սա կարևոր պահ է Բրազիլիայում և այլ երկրներում ֆուտբոլի համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում