Մոսկվայից ժամանած բժիշկներ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը կաշխատեն Արտաշատի ԲԿ-ում
Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկների առաջին խումբն արդեն անցել է աշխատանքի: Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյն իրենց առաքելությունը կիրականացնեն Աշտարակի ԲԿ-ում: Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:
ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Բժիշկներն այսօր ժամանել են մեր կենտրոն, նրանց դիմավորել և բարի գալուստ է մաղթել տնօրեն Հայկ Համբարձումյանը, ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնել ռուսաստանցի գործընկերներին՝ այս դժվարին օրերին մեզ հետ լինելու և մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,-ասված է գրառման մեջ:
Կարծիքներ