Մեկնարկում է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը
Մեկնարկում է Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Կարեն Ասրյանի անվան միջազգային հուշամրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
Կարծիքներ