Լարսում բացվել է լրացուցիչ 12 երթևեկելի գոտի
Հուլիսի 11-ին Վերին Լարսում, ՌԴ–ից դուրս եկող ուղղությամբ լրացուցիչ 12 երթևեկելի գոտի է շահագործման հանձնվել թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անցակետի մոտ մեքենաների հերթերի տասնապատիկ կրճատումը հնարավոր է դարձել 2022 թվականի հուլիսի 8-ից լրացուցիչ գոտիների շահագործման փուլային ներդրման շնորհիվ։
Երեկ երեկոյան 100 մեքենա է սպասելիս եղել Ռուսաստանից դուրս գալուն։ Վերին Լարսի անցակետի մոտ հերթերի գոյացումը պայմանավորված էր ոչ միայն օրական 200 մեքենայի թողունակությամբ, այլև արձակուրդների ժամանակահատվածով։
Լրացուցիչ գործոն են նաև անձրևները, որոնք հանգեցնում են սելավների և քանդում ճանապարհները։ Տարեսկզբից ի վեր կուտակումներն ավելի քան 40 օր խիստ դժվարացրել են անցակետի աշխատանքը։
Կարծիքներ