Անհայտ անձինք քարեր են նետել Կանադայի վարչապետի ուղղությամբ (տեսանյութ)

Անհայտ անձինք քարեր են նետել Կանադայի վարչապետի ուղղությամբ (տեսանյութ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նախընտրական հանրահավաքի ժամանակ հավաքվածներից ոմանք սկսել են քարեր նետել վարչապետի ուղղությամբ: Այս մասին գրում է կանադական CTV հեռուստաալիքը՝ կադրեր ներկայացնելով դեպքի վայրից:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրյուդոն ելույթից հետո գնում դեպի ավտոբուսը, և այդ պահին անհայտ անձինք սկսել են մանրաքարեր նետել նրա ուղղությամբ: Թիկնապահները նրան օգնելեն արագ նստել մեքենան: Քարերի մի մասը դիպել է Թրյուդոյին, մի մասն էլ՝ թիկնապահներին: Նշվում է, որ վարչապետը չի տուժել:

Հիշեցնենք, որ սա Լիբերալ կուսակցության առաջնորդի առաջին ելույթը չէ, որն ուղեկցվում է բողոքի դրսևորումներով: Օրեր առաջ վերջինս ստիպված էր եղել չեղարկել ելույթը՝ ցուցարարների կողմից հնչող վիրավորական արտահայտությունների պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում