«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը...». Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել

«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը...». Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը...

Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը՝ ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։

Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։

Այժմ, առավել, քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։

Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։ Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ էին ընթանում: Ընտրապայքարին մասնակցում էր երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը՝ Սպարտակ Թարթիկյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում