Ստեփանակերտի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել նախորդ՝ տոնածառի լույսերը վառելու հայտարարության վերաբերյալ
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ-ում գործող լրատվամիջոցներին։
Հայտարարության մեջ խնդրում են ուշադիր կարդալ Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած վերջին հայտարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ նշվել է՝ «…դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, բոլորիդ հրավիրում ենք Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը»:
Ըստ կառույցի՝ մինչդեռ շատերը, արտատպելով հրապարակածը, տարածել են Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լուսանկարը, որը չի տեղադրվել 44-օրյա պատերազմից ի վեր, և որի ավանդական հասցեն Վերածննդի հրապարակն է եղել:
«Կրկնում ենք՝ քաղաքային իշխանության սույն որոշումը միմիայն պայմանավորված է փոքրիկ արցախցիներին տոնական տրամադրություն հաղորդելու ցանկությամբ: Խնդրում ենք, առավել ևս՝ այսօրվա բարդ իրավիճակում, Արցախի վերաբերյալ նյութեր տեղադրելիս լինել շատ ավելի ուշադիր»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ