Երկիր մոլորակին է մոտենում պոտենցիալ վտանգավոր համարվող 3 աստղակերպ. ՆԱՍԱ
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտարարել է, որ պոտենցիալ վտանգավոր համարվող երեք աստղակերպ մոտենում է մեր մոլորակին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ հաշվարկների՝ տիեզերական օբյեկտներն անվտանգ հեռավորության վրա Երկրի կողքով կթռչեն դեկտեմբերի 25-ին:
Դրանցից ամենամեծը կմոտենա մոտ երեք միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Ենթադրվում է, որ դրա տրամագիծը մոտ 200 մետր է:
Հիշեցնենք՝ 501647 (2014 SD224) անունը կրող հայտնի աստղակերպը վերջին անգամ Երկիր մոլորակին է մոտեցել 2020-ի հունվարին: Հաջորդ անգամ այն կթռչի մոլորակի կողքով 2021 թվականի դեկտեմբերին:
Միևնույն ժամանակ NASA-ն այն ընդգրկում է պոտենցիալ վտանգավոր բոլոր տիեզերական օբյեկտների խմբում, որոնք տեղակայված են 0.05 աստղագիտական միավորների սահմաններում և ունեն ավելի քան 460 ոտնաչափ տրամագիծ (գրեթե 140 մետր):
Կարծիքներ