Սանկտ Պետերբուրգում ծեծկռտուք է տեղի ունեցել կովկասցիների և ռազմաբժշկական ակադեմիայի կուրսանտների միջև
Սանկտ Պետերբուրգում երեք կովկասցիների և Ռազմաբժշկական ակադեմիայի կուրսանտների միջև ծեծկռտուքի հետևանքով երկու մասնակից հայտնվել են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» լրատվամիջոցը:
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 12-ին 30 կուրսանտներից բաղկացած դասակը կանգնել է Բոտկինսկայա փողոցի և Ակադեմիկոս Լեբեդևի անվան փողոցի խաչմերուկում: Կուրսանտներից մեկը խոսքակռվի է բռնվել այդտեղով անցնող կովկասցիներից մեկի հետ, վերջինիս ընկերները ծեծել են կուրսանտին, իսկ նրան օգնության հասած ընկերոջը հարվածներ են հասցրել:
Մայորը կասեցրել է ծեծկռտուքը՝ թույլ չտալով մյուս կուրսանտներին խառնվել. Կովկասցիները արագ հեռացել են:
Ավելի ուշ զեկույցում մայորը, պատասխանելով ղեկավարության այն հարցին, թե «Ինչու 30 հոգին միանգամից նրանց հարցերը չլուծեցին» ասել է, որ այդ ժամանակ կուրսանտները կվտարվեին, քանի որ անցորդների աչքին կատարվածը կերևար այնպես, որ «զինվորականների ամբոխը ծեծում է մի քանի դժբախտ երիտասարդների»:
Կարծիքներ