Իսրայելն այսօր Իրանում գործողությունների ավելի մեծ ազատություն ունի, քան երբեւէ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ներկայում Իսրայելն ունի Իրանում գործողությունների առավելագույն ազատություն և Իսլամական Հանրապետությունում ցանկացած վայր հասնելու հնարավորություն:
«Իսրայելն այսօր Իրանում գործողությունների ավելի մեծ ազատություն ունի, քան երբեւէ։ Մենք կարող ենք հասնել Իրանի ցանկացած վայր՝ կախված մեր կարիքներից»,- հայտարարել է վարչապետը:
Նեթանյահուն հավելել է, որ բարձրագույն նպատակը, որը դրվել է անվտանգության համակարգի առջև, դա Իրանին միջուկային զենք ձեռք բերելը կանխելն է:
«Միջուկային թեման մեր ուշադրության կենտրոնում է, և մենք մեր աչքերը չենք կտրում այդ բարձրագույն նպատակից: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Հասկանալի պատճառներով ես չեմ կարող մանրամասն խոսել այդ նպատակին հասնելու մեր ծրագրերի մասին»,- նշել է նա։
Կարծիքներ