Սպերցյանը պետք է հեռանա ՌՊԼ-ից․ Մոստովոյ
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծում է, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է ՌՊԼ-ից տեղափոխվի եվրոպական որևէ առաջնություն։ Գրում է Armsport.am-ը։
«Սպերցյանը պետք է հեռանար ամռանը, նա պետք է շարունակի զարգանալ։ Ինչպե՞ս դա անել հիմա ՌՊԼ-ում: Դա այնքան էլ պարզ չէ: Այստեղ նա ուղղակի կդադարի փայլել և վերջ։
Սպերցյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց նրան անհրաժեշտ է տեղափոխվել եվրոպական թիմ, խաղալ այնտեղ և փորձ ձեռք բերել։ Այստեղ նրա համար դժվար կլինի զարգացման առումով»,- Մոստովոյի խոսքն է մեջբերում РБ Спорт
Սպերցյանը Կրասնոդարի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Ցլերի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը կրասնոդարյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
«Կրասնոդարն» այս պահին զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 13 խաղում վաստակած 28 միավոր։
Կարծիքներ