Քադիրովը մեկնաբանել է Թուրքիայում ընթացող բանակցությունները
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները Թուրքիայում շոշափելի արդյունքների չեն բերի, ռուսական կողմը պետք է հատուկ օպերացիա իրականացնի՝ ոչնչացնել բանդերային և ազգայնականներին։
«Ես մտածում եմ Թուրքիայում տեղի ունեցող բանակցությունների մասին: Կարծում եմ, որ այդ բանակցությունները ոչ մի օգուտ չեն ունենա: Ես կարծում եմ, որ մենք պետք է ամբողջությամբ ավարտենք այն, ինչ սկսել ենք` ոչնչացնել բանդերային, շեյթաններին»,-ասել է Կադիրովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը։
Կարծիքներ