Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը. Կրեմլ

Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը. Կրեմլ

Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա կլիմայի հարցերով գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աշխարհի 40 առաջնորդի, այդ թվում`Ռուսաստանի իր գործընկերոջը, հրավիրել է միջոցառման, որը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը` առցանց ձևաչափով:

«Վլադիմիր Պուտինը շարադրելու է Ռուսաստանի մոտեցումները` միջազգային լայն համագործակցության հաստատման համատեքստում, որը նպատակ ունի հաղթահարել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ցանկություն կա, որ գագաթնաժողովը համընկնի Երկրի օրվա հետ: Պուտինից բացի, հրավիրվել են Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների ղեկավարներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում