Հունաստանն այսօրվանից մի շարք երկրներից ժամանողների համար չեղարկել է կարանտինը
Հունաստանն այսօրվանից մի շարք երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար հանում է կարանտինային սահմանափակումները, հայտնում է Greek City Times-ը։
Մինչև մայիսի 14-ին զբոսաշրջության սեզոնի բացումը, Հունաստանը հանում է պարտադիր կարանտինային սահմանափակումները ԵՄ Շենգեն գոտու երկրներից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սերբիայից ժամանող զբոսաշրջիկների համար։
Քաղաքացիական ավիացիոն մարմնի հաղորդած տվյալների համաձայն՝ եթե զբոսաշրջիկը ստացել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման հավաստագիր կամ վերջին 72 ժամվա ընթացքում ձեռք է բերել կորոնավիրուսային թեստի բացական պատասխանը հաստատող փաստաթուղթ, ապա կարող է մուտք գործել երկիր։
Վերոնշյալ երկրներից բացի այլ որևէ երկրից Հունաստան մուտք գործել ցանկացող զբոսաշրջիկները նույն պայմաններով կարող են երկիր մուտք գործել մայիսի 14-ից հետո։
Կարծիքներ